Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Սարատովում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և այն բուժհաստատության հետ, որտեղ տեղափոխվել են վթարից տուժած հայերը:
Հունվարի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արագյուղ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ բախվել է մա յթեզրի քարերին. 28-ամյա վարորդ Արման Մերեշավյանը մահացել է:
Կեցցե՜ թավշյա «հեղափոխությունը։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ամփոփում է 2019թ. աշխատանքները. ՈՒՂԻՂ
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Եվս մեկ գերազանց պայմաններով զորանոց՝ կեցության, կենցաղի, ուսուցման որակյալ պայմաններ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 29-ին, ժամը 02:26-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 28-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հունվարի 28-ին, ժամը 15:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ:
Երեւանում հունվարի 28-ին կրակոցներ են հնչել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
5 ամիս կալանքի տակ մնալով՝ 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿՀ պետի կալանավորման գործընթացից մանրամասներ էին հայտնի դարձել, մասնավորապես, ԱԱԾ-ում կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ ով եւ ինչպես է մոտենում Լյովա Բաղդասարյանի մեքենային եւ նրա մեքենայի մեջ գումար դնում:
Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:
Ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի տարածումից հետո կապի է դուրս եկել և տեսաուղերձով պատմել, թե որտեղ էր:
Հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է։
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որպեսզի պարզի, թե որքան է Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացության դեպքերը և նախարարությունը դրա դեմ ինչպիսի միջոցներ է ձեռնարկում:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրվա խորհրդին համահունչ, ֆեյսբուքյան իր էջում Կապանի ասուլիսում արդեն հրապարակած 100 փաստերից առանձնացրել էր բանակին վերաբերողները: Այդ թվում՝ նաև նշել էր. «Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է»:
Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան -Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրել է Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:
«Այս պահին Մայր Աթոռի և Կառավարության միջև ձևավորված է հանձնախումբ՝ ոչ միայն Հայ եկեղեցու պատմության, այլև՝ Մայր Աթոռի հետ կապված կրթական ոլորտի մասով, ի մասնավորի՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի։ Նման հարց դրված չէ այս պահին, բազմիցս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է նաև խոսել դրա մասին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե սխալ է Հայ եկեղեցու պատմություն առարկան տարանջատել հայ ժողովրդի պատմությունից և առանձին դասավանդել հանրակրթական դպրոցներում։
Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին:
«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից:
Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, 28.01.2020թ. Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ եւ վատ կազմակերպված լինելու պատճառով։
Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով:
Արթուր Դանիելյանի ձեռքը վնասել են. շտապ օգնություն է եկել: