Բաժիններ՝

Արթուր Դանիելյանը դուրս է եկել ոստիկանության շենքից

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից: Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով:

«Ինձ բերման են ենթարկել իմ մեքենայից, երբ ես գալիս էի այստեղ, պարզելու, թե ինչու են ձերբակալել Նարեկ Մալյանին: Ընթացքում պարզ դարձավ, որ մեզ էլ են բերման ենթարկել, որովհետև կասկածում են, որ մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործում»,- ասաց Դանիելյանը:

Հունվարի 28-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ովքեր հետագայում ազատ էին արձակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031