Հունվարի 25-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ծնկոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենա նստելու ընթացքում մեքենան շարժվել է, ինչի հետևանքով ինքը ընկել է և ստացել վնասվածք:
Մենք՝ Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան, վթարային շենքի բնակիչները և սեփականատերերը, ի պատասխան մեր՝ 2019թ. դեկտեմբերի 5-ի բաց նամակի, 2019թ. դեկտեմբերի 17-ին ստացել եք ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից գրություն այն մասին, որ մեր շենքի հիմնանորոգման հարցը կրկին քննարկվել է Լոռու մարզպետարանի մասնագետների և Ախթալա համայնքի ղեկավարի հետ: Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է. «Շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու դեպքում:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է իր հրաժարականի մասին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին:
Երևանի գինու փողոցը, որը գրավում է բազմաթիվ այցելուների, ներկայանում է հետաքրքրիր ինտերիերով և անուշահամ գինիներով:
Հունվարի 31-ին, ժամը 15:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ սկսում է 2020 թվականի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին:
Ինչպես հայտնի է՝ հունվարի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 16:05-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սանկտ Պետերբուրգում փլվել է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված:
ՀՔԾ-ն մերժել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը՝ հանցակազմ բացակայության հիմքով։
Հունվարի 31-ին, ժամը 13:07-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը:
Ալմաթիում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այն առաջինն է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո: Երկու երկրների վարչապետները միմյանց ողջունելուց հետո համատեղ սելֆի արեցին:
Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու գործունեությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ:
Հունվարի 30-ին, ժամը 20:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Հունվարի 31-ին՝ երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
Հունվարի 31-ին, ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ Գյուղապետ Մերուժան Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ իրենից ավագ 3 եղբայր։
Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:
յսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքի շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.15-ին, որպես անհետ կորած որոնվող Սամվել Կթունյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ իր բացակայության ընթացքում գտնվել է Երևան քաղաքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական_հանձնաժողով:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Երվանդ Ու.-ն, որը հունվարի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Հունվարի 30-ին, ժամը 17.00-ին, Երևանի Այվազովսկու և Վարդաշենի 1-ին փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 1 տարեկան աղջնակը մեքենայի սրահում գլխով խփել է առջևի նստելատեղին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: