Բաժիններ՝

Սատարովի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին:

«Հայտնում ենք, որ ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ»,- ասված է գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031