
Կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Այսօր 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը:
Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։
1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Գերման Ավագյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների շրջանակներում։
2002 թ․-ին Գերման Ավագյանն ԱՄՆ-ում արժանացել է «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակին փաստագրական լուսանկարչության համար։
Գերման Ավագյանն իր լուսանկարներում պատմում է Հայաստանի պատմության, պատերազմի, հասարակության սոցիալական ու մտավոր խնդիրների, աղքատության մասին՝ չմոռանալով նկատել մարդուն, մարդու և բնության անսպառ գեղեցկությունը…