Բաժիններ՝

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել` ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:

«Հարգելի քաղաքացիներ, այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության A321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել»:

Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժամը 01:20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829