Բաժիններ՝

Հրդեհ` Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Փետրվարի 16-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել. ներսում կան ավտոմեքենաներ:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Ժամը 20:55-ին հրդեհը մեկուսացվել է, 21:05-ին՝ մարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս