Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ

Թուրքիան որոշում է կայացրել չինական ծագման ապրանքների և Եվրոպական Միության (ԵՄ) երկրների ծագման ապրանքների նկատմամբ կիրառել հակադեմպինգային միջոցներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ընդունված որոշման՝ Եվրոպական Միությունից (ԵՄ) ծագող տարբեր շղթաների և դրանց պարագաների ներմուծումը, (բացառությամբ Իսպանիայի), ներառվել է Չինաստանից ներմուծվող նույն ապրանքների դեմ կիրառվող հակադեմպինգային միջոցների ցանկում։

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու կամ չեզոքացնելու համար՝ առանց որևէ տնտեսական հիմնավորման:

Ըստ այդմ՝ Թուրքիայի ներմուծման հարցերում անբարեխիղճ մրցակցության գնահատման խորհուրդ որոշել է, որ չինական ծագում ունեցող ապրանքների դեմ սկսված հակադեմպինգային միջոցառումները տարածել նաև ԵՄ-ից ծագող նմանատիպ ապրանքների վրա։

Տեսանյութեր

Լրահոս