
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։ Մրցույթի մասնակիցների թվում է եղել նաև 29-այմա ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովը։ Տեղեկություններ են տարածվել, որ լողորդը չի կարողացել դուրս գալ ջրից և անհետ կորել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ ու ոստիկաններ։ Բոսֆորում շարունակվում են նրա հայտնաբերելու որոնողական աշխատանքները։
Նշվում է, որ լողորդը Ստամբուլ էր մեկնել օգոստոսի 24-ին և մնացել Բեյօղլուի հյուրանոցում։