
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մյասնիկյան գյուղի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 21-ի առավոտյան ոստիկանները նշված գյուղից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին:
41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանաչ, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված բուսական զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ է, ինքն է աճեցրել, չորացրել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: