Բաժիններ՝

Կփորձեմ Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայանալիք խաղի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ սպասվելիք հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Իհարկե, անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ինձ դուր չեն գալիս Մեսսիի և Ռոնալդուի միջև համեմատությունները։ Կարծում եմ՝ նրանք երկու խաղացողներ են, որոնց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք երկու անիրական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նմանները չեն լինի։ Ես կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկներով փոխանակվել»,- ասել է Սպերցյանը Чемпионат-ի հետ զրույցում։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031