Ալիևը հայտարարում է, որ հայ հասարակությունը «հիվանդ է», Նիկոլը խոսում է արդեն եկած խաղաղությունից. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. «Ալիևը հայտարարում է, որ հայ հասարակությունը «հիվանդ է», Նիկոլը խոսում է արդեն եկած խաղաղությունից:

Ալիևը հայտարարում է, որ ավելացնում է սպառազինությունը, Նիկոլը հայտարարում է ռազմական ծախսերի չավելացման մասին:
Ալիևը հայտարարում է, որ Բաքուն հասել է իր բոլոր ռազմավարական նպատակներին, Նիկոլն էլ…

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Չոր արդյունքում մենք ունենք մինչև ատամները զինված թշնամի, որին տրվում է Հայաստանով անխոչընդոտ անցնելու իրավունք մի ճանապարհով, որը 99 տարով կառավարելու են ամերիկացիները: Ի դեպ, այդ համաձայնագիրը ՀՀ կառավարությունն այդպես էլ չի հրապարակել: Ու սա Բաքվում տառապող հայ գերիների և օկուպացված ռազմավարական դիրքերի ֆոնին:

Մի խոսքով, այս «խաղաղությունը» դարի բլեֆն է, որն իբրև «մանանա» է մատուցվում հայ ժողովրդին սպանդանոց տանելուց առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս