
Դանակահարություն` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում. 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին. Shamshyan.com

Փետրվարի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերքեր» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-այա Արտյոմ Հ.-ն է: Մինչ բժիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Արտյոմ Հ.-ի և նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Վահան Ս.-ի միջև, որի ընթացքում Վ. Ս.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արտյոմ Հ.-ին:
Կարճ ժամանակում ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Վահան Ս.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Վահան Ս.-ն սովորում է Երևանում գործող պետական քոլեջներից մեկի 3-րդ կուրսում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: