Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդմաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը:
Այսօր Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստը, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով. Էդմոն Մարուքյան։
Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետևյալ գրությամբ հրամանագիրը․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին պատասխանատվությամբ մոտենալ:
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կիրակի օրն Իտալիայից մոտ 100 հոգի կվերադառնա Հայաստան։ «Նրանց մասին մանրամասներ չգիտեմ, գիտեմ միայն, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, այսինքն՝ անձինք են, որոնց նկատմամբ Հայաստանն ունի պարտավորվածություն»,- ասաց նա։
168.am-ի զրուցակիցն է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը:
Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։
Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված քաղաքացիները մարտի 13-ին հետազոտության կենթարկվեն:
Իտալիայից կիրակի՝ մարտի 15-ին դեպի Հայաստան նախատեսվող չվերթով ժամանողների մեջ կլինեն ուսանողներ, զբոսաշրջիկներ, այնտեղ մշտական բնակվող ՀՀ քաղաքացիներ: Նրանց վերջնական թիվը դեռ հայտնի չէ:
Մարտի 13-ի Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 10-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 131 հազար 851-ի, մահացել է 4948 հիվանդ, ապաքինվել է գրեթե 70 հազար մարդ:
ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար:
Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին. ՈՒՂԻՂ
Մարտի 12-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ:
Առողջապահության նախարարությունը, ըստ երեւույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ:
Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա որոշում է կայացվել այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել:
Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին:
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված հիվանդը, պարզվում է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է։ Իսկ արարողությանը, ավելի ճիշտ՝ «խոսքկապին», մոտ 50 մարդ է ներկա եղել։
Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երեւանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ:
Էջմիածնի քաղաքապետարանը ախտահանիչ միջոցառումներ է իրականացնում քաղաքային տրանսպորտում և ուսումնական հաստատություններում:
2020 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել և կտրել է իր ականջը:
Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել հետաձգել ԱրմՀայթեք միջոցառումը մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է և մեկուսացված:
Հանրապետության հրապարակի ՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմացի հատվածում այսուհետ թույլատրվելու է տուրիստական ծառայություններ մատուցող ավտոբուսների և միկրոավտոբուսների կայանումը, այլ տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է մեքենան կայանել հիշյալ հատվածում։
Մարտի 13-ին, ժամը 00։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում:
Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։
Մարտի 12-ին, ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել. առկա է գազի արտահոսք: