Բաժիններ՝

Կորոնավիրուսի հետ կապված սպասում ենք լավ նորությունների. Նիկոլ Փաշինյան

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված քաղաքացիները մարտի 13-ին հետազոտության կենթարկվեն: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր սպասում ենք լավ նորությունների՝ կապված կորոնավիրուսի հետ: Այսօր կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին Ծաղկաձորում մեկուսացված մեր հայրենակիցները: Եվ բավականին մեծ հավանականություն կա, որ նրանց մոտ ախտորոշումը կլինի բացասական, և մենք, այդ մարդկանց համբերատարության համար շնորհակալություն հայտնելով, կուղեկցենք իրենց տները:

Ես չեմ ուզում ասել, որ 100 տոկոսով, բայց մեծ հավանականություն կա, որ հենց այսպես էլ կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031