Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. ԱՀԿ-ն հիվանդանոցներում մոնիտորինգ է անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին:

Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։

Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ։ Վերապրոֆիլավորվելու ենք՝ պլանային հիվանդներ չենք ընդունելու, զբաղված ենք լինելու կորոնավիրուսով»: Բուժման ծախսերն ո՞վ է հոգալու։ «Պետությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս