
«Համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո». Ռուբեն Բաբայանը հրաման է արձակել

Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետևյալ գրությամբ հրամանագիրը․
«2020թ․ մարտի 13-ից արգելել Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարևելուց համբուրվելը՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու վտանգով։
Համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո։
Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ և կրկնակի եռանդով»:
https://www.facebook.com/photo.php?fbid=3062654070432002&set=a.747456748618424&type=3&theater