Բաժիններ՝

Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան ուսանողներ, զբոսաշրջիկներ, այնտեղ մշտական բնակվողներ

Իտալիայից կիրակի՝ մարտի 15-ին դեպի Հայաստան նախատեսվող չվերթով ժամանողների մեջ կլինեն ուսանողներ, զբոսաշրջիկներ, այնտեղ մշտական բնակվող ՀՀ քաղաքացիներ: Նրանց վերջնական թիվը դեռ հայտնի չէ: Այս մասին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Կազմակերպական փուլում ենք, բոլոր հարցերի պատասխանները չունեմ, աշխատում ենք Առողջապահության նախարարության, Արտգործնախարարության հետ՝ հասկանալու վերջնական քանակը, հասկանանք, թե ինչպես կարող ենք չվերթը կազմակերպել, որ իրար վարակելու հավանականությունը նվազեցվի»,-ասաց Ռևազյանը:

Նա նշեց, որ մանրամասն տվյալները կփոխանցի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը: Ռևազյանը վստահեցրեց, որ ժամանող այդ անձանց համար ամեն ինչ տարանջատված է լինելու:

Չվերթը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս