
«ԱրմՀայթեք» ցուցահանդեսը հետաձգվում է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել հետաձգել ԱրմՀայթեք միջոցառումը մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները:
«Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների պարագայում»,- ասված է երկու նախարարությունների տարածած համատեղ հաղորդագրության մեջ: