Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 131,8 հազարը

Մարտի 13-ի Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 10-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 131 հազար 851-ի, մահացել է 4948 հիվանդ, ապաքինվել է գրեթե 70 հազար մարդ: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը, որն էլեկտրոնային հաշվարկ է կատարում երկրների պաշտոնական տվյալների հիման վրա։
Մայրցամաքային Չինաստանից դուրս ամբողջ աշխարհում հայտնաբերվել է վարակման 51 հազար 38 եւ մահվան 1772 դեպք:

Մարտի 12-ի երեկոյի տվյալների համեմատությամբ հիվանդացածների թիվն ավելացել է ավելի քան 2 հազարով, իսկ մահվան դեպքերինը՝ 17-ով:

Իտալիայում գրանցվել է 15113 ախտահարված (մահացել է 1016 մարդ), Իրանում՝ 10075 (429), Հարավային Կորեայում՝ 7979 (67), Իսպանիայում՝ 2,965 հազար (84), Գերմանիայում՝ 2,369 հազար (երեք), Ֆրանսիայում՝ 2281 (48), Ճապոնիայի տարածքում, հաշվի առնելով Յոկոհամայում կարանտինի կանգնած ճամփորդանավը, 1316 (22), ԱՄՆ-ում՝ 1261 (36), Շվեյցարիայում՝ 815 (վեց), Դանիայում՝ 674, Նորվեգիայում՝ 621 (մեկ), Շվեդիայում՝ 620 (մեկ), Մեծ Բրիտանիայում՝ 590 (10), Նիդեռլանդներում՝ 503 (չորս), Բելգիայում՝ 314 (երեք), Ավստրիայում՝ 302 (մեկ), Կատարում՝ 262, Բահրեյնում՝ 189, Սինգապուրում՝ 187, Մալայզիայում՝ 158, Կանադայում՝ 138 (մեկ), Հոնկոնգում՝ 131 (չորս), Ավստրալիայում՝ 126 (երեք), Իսրայելում՝ 100:

Վարակման առնվազն 100 դեպք է գրանցվել աշխարհի եւս 98 երկրներում ու շրջաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս