Բաժիններ՝

Խնամքի կենտրոններում կարանտինային ռեժիմը պահպանվում է. Զարուհի Բաթոյան

Այսօր Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստը, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։

Նիստի ավարտից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում չխոսեց աշխատանքային քննարկման մանրամասներից՝ նշելով, որ կլինի պաշտոնական հայտարարություն։

Հարցին՝ վտանգ կա՞, նախարարը պատասխանեց, որ ինքն «այն մարդը չէ», որը կարող է տվյալ հարցին պատասխանել։

Անդրադառնալով երեխաների և տարեցների խնամքի կենտրոններում իրականացվող գործողություններին՝ Զ. Բաթոյանն ասաց, որ խնամքի կենտրոններում դեռևս երկու շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարվել։

«Դրա մասին մենք հայտարարել ենք, որպեսզի ավելի ապահով լինեն, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին է, մեր ծրագրերում սա պահպանվում է։ Չեմ կարող ասել՝ այս քննարկումից հետո կարանտինը կխստացնե՞ն, թե՞ ոչ, դրա մասին երևի հայտարարություն կարվի։ Առողջապահության նախարարը որևէ նոր դեպքի մասին չի ասել»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031