Բաժիններ՝

Մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը բժիշկներն անակնկալ են մատուցել

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, ում ծննդյան օրն է, բժիշկներն անակնկալ են մատուցել: Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են բժիշկները երգելով, տորթով ու քաղցրավենիքով շնորհավորում քաղաքացու ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,-նշել է Նարեկ Վանեսյանը:

Տեսանյութն իր էջում տեղադրել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031