
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Մարտի 20-ին, ժամը 07:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բորիս Ա.-ին (ծնված 1961 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: