Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած
Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հայտարարել է իր նորընտիր խորհրդի կազմը, որում ներգրավված փորձառու մասնագետների խումբը կառաջնորդի կազմակերպությունը 2025-2026 թթ-ին։ Հայաստանից Տաթևիկ Սիմոնյանն ընտրվել է խորհրդի կազմում և կներկայացնի Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած։
Ի՞նչ տրամաբանական և կիրառական հետևանքներ կարող է և պետք է ունենա վերջերս հնչեցված` «ազգ-բանակ» կոնցեպտից հրաժարման գաղափարը։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում:
Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը 2024 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք:
Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի նորակառուց մանկապարտեզի տանիքին՝ Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10,53 կՎտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում, Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 25-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Իջևանում գտնվող շուրջ 10 միլիոն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Երևանում դեկտեմբերի6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Այսօր՝ ժամը 21:50-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել է նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 30 մետր շպրտել, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դրոշմը պարզապես Ս. Հոգու որդեգրության կնիքն է և հավատացյալի հոգեգալուստը, ուստիև դրոշմել բառի տեղ սովորաբար գործ է ածվում «կնքել», ինչպես հիշվում է նաև առաքյալի խոսքերի մեջ: Ս. Հոգու ներգործությունը կամ դրոշմի ս. խորհուրդը գեղեցկապես նմանեցրած է հրո հատկության, որով տարբերվում է Քրիստոսի մկրտությունը ապաշխարական մկրտությունից[1]: Հուրը առհասարակ մաքրող ու փորձող է, ըստ որում, այրում է ժանգը և մաքրում, իսկ եթե այրվողի մեջ որևիցե իսկություն կամ զտություն չկա, ոչնչացնում է և նորան[2]: Հետևաբար Ս. Հոգու ներգործության այդ համեմատությունը շատ արտահայտիչ է:
Աննա Հակոբյանի աշխատանքային հանդիպումը՝ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի տիկնանց հետ
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքեր ավելացնելու նպատակով՝ Ամիրյան փողոցում դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։
Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր։ Մասնավորապես քննարկվեց «ՏԻՄ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Նոյեմբերի 24-ին Գյումրու Ախուրյան համայնքի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում մահացած նորածնի հորաքույրը՝ Տաթև Սարգսյանը, նշեց, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել։
Հասարակության տարբեր շերտեր, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից, շարունակում են դժգոհել թե՛ տրանսպորտի որակից, թե՛ հունվարի 1-ից սպասվող ուղեվարձի բարձրացումից։
ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի։ Այսօր արցախցիների զբաղվածության և բնակապահովության ծրագրերը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Կառավարիչ, ղեկավար չունենք, ամբողջ խնդիրը սա է։ Տիգրան Ավինյանը տրանսպորտով երթևեկելով ու մարդկանց հետ խոսելով՝ նրանց չի կարող համոզել։ Ժողովրդի մեծ մասն այսօր չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց Ավինյանի համար ավելի վատ վիճակ է լինելու, ինքը չի պատկերացնում դեռ։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Wildberries և Russ միավորված ընկերությունը ներդնում է QR կոդերի միջոցով գնումները վերադարձնելու մեխանիզմ, որը թույլ կտա Wildberries-ի օգտատերերին ապրանքները վերադարձնել ցանկացած կետից։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: