Բաժիններ՝

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները, իսկ կադրերի բազայի վերագնահատման գործընթացն ապացուցում է, որ 100-ավոր մարդիկ սպասում են աշխատանքի

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնկաների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։

Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց ուղղակի գործառույթը և կատարելով դատարանի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջը` վերացնել «Լիդիանի» տարածք ներխուժումը:

Նշենք նաև, որ  օգոստոսի 12-ից սկսված կադրերի բազայի վերագնահատման գործընթացի առաջին շաբաթվա ընթացքում  «Լիդիանը»  ստացել է 350 դիմում-հայտ, որից 250-ը՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից: Չնայած այն բանին, որ ծրագրի դեմ պայքարող ակտիվիստները փորձում են ճնշումներ գործադրել համայքնի բնակիչների վրա, դիմում-հայտերի հոսքը շարունակվում է: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստացված դիմումների քանակն արդեն ապացույց է, որ համայնքում բազմաթիվ են մարդիկ, ովքեր սպասում են Ամուլսարի ծրագրի վերսկսմանը:

«Լիդիան» շարունակելու է կադրերի բազայի վերագնահատման գործընթացը, որին հաջորդելու է հավաքագրման մեկնարկը՝ հիմնականում շրջակա համայնքներից:

Կից տեսանյութում «Լիդիանի» տարածքում ապօրինի կայանած ակտիվիստների մեքենաներն են, որոնք խոչընդոտում են սննդի մատակարարման աշխատանքները։ Կադրերից ակնհայտ է, որ սադրում են տարածքում երկու տարի ապօրինություն իրականացրած անձինք, իսկ «Լիդիանի» պահնորդական խումբը զերծ է մնում կտրուկ գործողություններից, ինչն օրենքով թույլատված է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս