Բաժիններ՝

Պետրոս քահանա Բաղրամյանը կարգալույծ հռչակվել եկեղեցականին անհարիր վարքագծի համար

Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։

Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում հակականոնական գործունեություն ծավալելու և եկեղեցականին անհարիր վարքագծի համար։

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արթուր Խունոյան և Արմեն Բաղրամյան ավազանի անուններով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 
Տեղեկատվական համակարգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31