Բաժիններ՝

Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով առավելագույն վարակվածներ են հայտնաբերել համավարակի ամբողջ ընթացքում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 133 536-ով, ինչը դարձել է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 20-ին հրապարակված տվյալները:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր հունվարի 19-ին, երբ մեկ օրում հայտնաբերել էին վարակման 112 323 դեպք: Համավարիկի սկզբից ի վեր վարակ էհայտնաբերվել ԳԴՀ-ի 8 320 386 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից 24 ժամում երկրում մահացել է 234 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճաների ընդհանուր քանակը հասել է 116 315-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը 100.000 մարդու հաշվով) ներկայումս նույնպես հասել է ռեկորդային մեծության՝ 638,8:

Հունվարի 19-ին այն կազմել էր 584,4, իսկ անցյալ շաբաթ՝ 427,7: Հունվարին կորոնավիրուսի օմիկրոն շատամը դարձել է գերակշռողը Գերմանիայում: Ներկայումս ԳԴՀ-ում մտցրել են սահմանափակումներ, բայց դրանք էապես մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում էր: Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, չի կարելի այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ:

Նաեւ գոյություն ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: Երկրի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ մարդկանց, այդ թվում երրորդ դեղաչափով: ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է հասնել այն բանին, որ այս տարի երկրում պարտադիր պատվաստում սահմանվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս