Բաժիններ՝

Ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ

2021 թ. սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը մի կնոջ պարանոցից քաշել-պոկելով հափշտակել էր ոսկյա շղթան։

Կողոպուտի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել։

Հունվարի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի գործընկերների հետ, Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական ցուցմունք, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս