«Նույն հաջողությամբ պետք է դատվեն էն մարդիկ, ովքեր էդ ծնողին հասցրել են էդ վիճակին». Արսեն Ղուկասյան
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է տրամադրել Մոսկվայից Երևան նախատեսված չարտերային չվերթների առնչությամբ:
Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։
4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Հունվարի 12-ին մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հունվարի 11-ին և 12-ի առավոտյան պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է:
«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչո՞ւ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք ա մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ, էս հասցեով գնա, էն հասցեով գնա, նկար տար, չգիտեմ՝ ինչ տար…», – ասաց անհետ կորածի հարազատը:
Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված հայ գերիների հետ, փոփոխվել է, և ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ դրա վկայությունն է 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին: Նամակի հեղինակն անդրադարձել էր 62 շիրակցի գերիներին, ու նրանց ներկայացրել էր՝ որպես ահաբեկչական գործողություններ իրականացնողներ՝ շեշտելով, թե Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:
Արենը «Կենգուրու» միջազգային մրցույթի արցախցի առաջին հաղթողն էր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը։
ՀՀ_ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է: Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Դեկտեմբերի 29-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի իրենց շենքի չբնակեցված բնակարանից ձայներ են լսվում։
Ռուսաատանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 93,9 միլիոն թեստ, հունվարի 11-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղր էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Ժամը 12.45-ին նա ահազանգել էր ոստիկանություն։ Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։ Դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր հայտնաբերեց։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին Երևան-Դուբայ չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Գուրդև Դ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 9-ից Բելգիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ. թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
168.am-ին տեղեկություն էին փոխանցել, որ ամերիկահայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին «սպառնացել» են միջազգային աուդիտով, եթե հաշվետվություն չներկայացվի, թե փոխանցված գումարներն ինչ են եղել, ինչ նպատակով են ծախսվել, կամ արդյո՞ք այն նպատակով, ինչի համար փոխանցվել է:
2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, այս մասին ասվում է որոշման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:
Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն: