Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ջհանգիրյան-Սասուն Խաչատրյան-Արթուր Դավթյան քառյակը և դատական համակարգի կազմաքանդումը

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան Երեմ Սարգսյանն է:

Բանախոսն ընդգծում է․

  • 2018-ի հեղափոխությունից հետո մեր մշակույթ մտավ հայհոյանքը, այդ իշխանական ՊՈԱԿ-ը շատ ակտիվ հայհոյում էր բոլորին: Երբ իրենց սկսեցին հայհոյել՝ զգացին, որ վատ բան է, սկսեցին դրա դեմ պայքարել, վիրավորանքը քրեականացնել:
  • Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի հերքումը պահանջող դատարանի որոշումը բողոքարկվելու է, չեմ բացառում, որ վերադաս ատյաններն իշխանական լծակներով բեկանեն այս ակտը:
  • Այն, ինչ այսօր տեղի է ունենում դատական համակարգում, նշանակում է՝ իշխանությունները խնդիր են դրել կամակատարներին առաջ մղելու, համակարգը կազմաքանդելու, չկա արդարադատության համակարգում բարեփոխում անելու ցանկություն: 
  • Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորել են իր կայացրած որոշման համար, մինչդեռ այդ որոշումը կայացնելու բոլոր հիմքերը նա ուներ: Սա տարիներ անց ՄԻԵԴ-ում որակվելու է՝ որպես կոպիտ խախտում: 
  • Ակնհայտ ապօրինություն է ձևավորվել Գլխավոր դատախազության և ԲԴԽ-ի պրակտիկայում: 
  • Դավիթ Արղամանյանը դատական համակարգի ծագող աստղն է՝ վատ իմաստով: 
  • Դավիթ Արղամանյանը նշանակվել է որպես կալանք տվող դատավոր և քննում է հատուկ ուշադրության կենտրոնում գտնվող գործերը: 
  • Դատական համակարգի ներքևում և վերևում այնպիսի զույգերի են ընտրում, որոնք երբեք օրինական որոշում կայացնող չեն:
  • Աղվան Հովսեփյանի կալանավորումը միջանձնային և քաղաքական խնդիրների հիմքով է կատարված:
  • Ակնհայտ խտրական մոտեցման բազմաթիվ օրինակներ կան. մի դեպքում հարուցում են քրեական գործ, մեկ այլ դեպքում՝ ոչ:
  • Արհեստականորեն ստեղծում են հանցագործություն, վերլուծության արդյունքում դարձնում են մի քանի ծանր հանցագործություն:
  • Որոշիչ պաշտոններ զբաղեցնող անձինք անձնական խնդիրներ ունեն Աղվան Հովսեփյանի հետ, և այդ անձանց գործողություններն ակնհայտ երևում են կամակատար դատավորների միջոցով: 
  • Երբ դատավորները հրահանգներով են աշխատում, օրինականության մասին խոսք լինել չի կարող:
  • Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ-ի կազմում գտնվող իրավաբան գիտնականները չեն ներկայացնում դատական իշխանությանը. Արդարադատության նախարարություն-ԲԴԽ զույգ եղբայրների իրավիճակ է:
  • Դատավորների մակագրման համակարգի երկարատև խափանումը հանցագործություն է, ամեն դրվագ ֆիքսված է, և դրանք մի օր բացահայտվելու են:
  • Մհեր Արղամանյանը իշխանություններին ծառայություն մատուցել է և շարունակելու է մատուցել. Մհեր Արղամանյանը իրավունք ունի՞ ճակատագիր որոշելու, նա դատավորի օգնական էլ չպիտի աշխատի:
  • Վեթինգ կատարողներն առաջին հերթին պետք է ինքնավեթինգավորվեն. ամեն քայլափոխի այնպիսի քայլեր ու արտահայտություններ են անում, որ վեթինգի կարիք ունեն:
  • Այս իշխանությունները հեռահար նպատակներ ունեն, նրանց դուր չի գալիս փաստաբանների անկախությունն ու ինքնուրույնությունը:
  • ԱԱԾ-ն Բորիս Բախշիյանի գործով հարցաքննել է մեղադրյալի փաստաբանին, օրենքն ուղիղ արգելում է դա, իսկ ԱԱԾ-ն խախտումը կանխելու փոխարեն՝ ինքն է կատարել:
  • Սա իրավական երկիր չէ, այստեղ ասում են՝ մենք ինչ ուզում ենք՝ անում ենք, բայց ձեզ թույլ չենք տալիս:
  • Մի օր գալու է այս բոլորի համար պատասխան տալու ժամանակը. միջազգային կառույցները, հասարակական կազմակերպությունները, որոնք այսօր լռում են, արձանագրում ու հավաքում են այս բոլոր ապօրինությունները՝ մի օր դրանք օգտագործելու համար: Քանի դեռ իրենց ցանկությունները կատարվում են այս իշխանությունների կողմից՝ այդ բոլորը լռում են:
  • Տեղեկություններ, փաստեր ունեմ, որ ԱԱԾ-ն զբաղվել է մի խումբ փաստաբաններով: Օրինակ, ինձ մի քանի օր շարունակ մի քանի մեքենաներով հետևել են, փորձել են ուսումնասիրել որոշ փաստաբանների ֆինանսական շարժը, ընտրում են ինքնուրույնություն և անկախություն ունեցող անձանց և փորձում են հեռացնել դաշտից, մեկուսացնել, լռեցնել:

Տեսանյութեր

Լրահոս