Բաժիններ՝

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում ուժեղ բուք է

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում ուժեղ բուք է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մարտի 4-ին ժամը 9․20-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն, որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 15–20 սմ։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են: Ճանապարհների որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։

Մարզպետարանի տեղեկատվության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 18 միավոր տեխնիկա։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031