«Հայրենիք» կինոթատրոնի մոտ վթար է տեղի ունեցել

Մարտի 4-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 53 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E223» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արտաքին լուսավորման սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս