Բաժիններ՝

Բնակարանից փաստաթղթեր էին գողացել

Փետրվարի 27-ին 1-02 ծառայություն էր զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ 10 րոպե առաջ նկատել է, որ տնից գողություն է եղել:

Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ ահազանգողի` երկու օր տանը մարդ չէր եղել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան հետնամասի դռան կախովի փականը, մտել, խառնշտորել ողջ տունը և գողացել փաստաթղթեր:

Վերլուծելով կատարվածը և մի քանի ճշտում անելով` Արտաշատի քրեական հետախույզները բերման են ենթարկում Արտաշատի երկու բնակչի՝ 60 և 31 տարեկան: Նրանք խոստովանում են, որ իրենք են գողացել փաստաթղթերը:

Գողոնը հայտնաբերվել է, քննությամբ էլ կճշտվի, թե ինչ նպատակ ուներ փաստաթղթերի գողանալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս