«Տանն էի, որ երկրաշարժը եղավ, ուժեղ թափ տվեց, չհավատացի, որ այս շենքը կարող էր դիմանալ։ Մասնագետները եկել նայել են, ասել են՝ լավ է դրսում մնաք, քան ներս մտնեք»,- պատմեց շենքի բնակիչներից տարեց մի տղամարդ։
Երեք տարվա մեջ մի հատիկ բնակարան չի տրամադրվել, նախորդ իշխանությունների ծրագրերից մի քանի մետր ասֆալտապատումից բացի ոչ մի բան չի արվել:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ Գյումրի քաղաքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր հնչեցնելով։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի։
Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից։
Երկրաշարժի ժամանակ շենքի բնակիչներից ոմանց էլ թվացել է, թե հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում ինչ-որ բան է պայթեցվում: Բնակիչ տղամարդկանցից մեկը պատմեց, որ երկրաշարժի պատճառով ճաքեր չեն ավելացել, սակայն իր տանը դրանք մինչև այդ էլ քիչ չէին.
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետանքները վերացնելու, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը հնարավորինս արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:
ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը:
Փետրվարի 17- ից Հայփոստն ավելի քանի 35 տոկոսով իջեցնում է Հայաստանից դեպի Ֆրանսիա առաքումների գործող սակագները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) և Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ քաղաքացիական պաշտպանության ժամանակ պաշտոնական անփութության դեպքի առթիվ:
Փետրվարի 16-ին եւ 17-ին Գեղարքունիքի մարզում տեղացած անձրեւը տարեց մարդիկ համարում են թե անսովոր, թե բացառիկ դեպք։
Փետրվարի 15-ին, ժամը 22.40-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ինֆինիտին» բախվել է էլեկտրասյանը: «Ինֆինիտիի» 26-ամյա վարորդ Ռուբեն Կարապետյանը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ռուբեն Կարապետյանը մահացել է:
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փետրվարի 16-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ կայարանից գերեզմանատուն տանող ճանապարհի հարակից դաշտում, դիակ կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ից որպես անհետ կորած որոնվող Անահիտ Սմբատյանի դին է։
Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև:
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ահաբեկչության համար մեղադրանք են առաջադրել 26-ամյա ադրբեջանցի Իլքին Մելիքովին և միջազգային հետախուզում հայտարարել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է։
Դավիթ Խաժակյանը Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման տարբերակ է առաջարկել
Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին: