Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Հայաստան:
2020 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը պաշտոնապես հանդես եկավ հայտարարությամբ, որ ժամանակավորապես դադարեցվում է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ պատկանող համալսարանի ուսումնական գործընթացը կոնկրետ անձի՝ Դիանա Գալոյանի նշանակման պահանջով:
168.am-ը նամակ է ստացել ՀՀ քաղաքացի Պետրոս Պետրոսյանից, ով ներկայացրել է, թե ինչ է կատարվում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում վերջին 8 ամիսներին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։
Նոր Մոսկվայում հրդեհը գազի լցավորման կայանի մերձակայքի ժամանակավոր օժանդակ շինությունում, որտեղ պայթել է վառելիքով երկու ռեզերվուար, մարված է:
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։
Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա:
Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:
Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 ետցնցում:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 16-ին ժամը 11:30-ից մինչև ժամը 14:00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Լճափ և Ծովազարդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով փետրվարի 15-ին իրականացված 140 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:
Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները՝ չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։
Թուրքիայում հինգ մարդ զոհվել եւ 38-ը վերքեր են ստացել ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Կոնիա քաղաքի շրջանում: Այդ մասին փետրվարի 16-ին հաղորդել է NTV հեռուստաալիքը։
Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Մեծ պահքի առաջին օրվա առիթով փետրվարի 15֊ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապով հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի և թեմի հոգևորականների հետ՝ ամենքին փոխանցելով հայրական իր պատգամն ու օրհնությունը։
Մոսկվայում օդի ջերմաստիճանը փետրվարի 16—ին հասել է -22 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է ընթացիկ ամսվա համար: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական կայանի ներկայացուցչին:
Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։
Փետրվարի 15-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքները չեն տուժել երկրաշարժից:
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին «Ռոստով-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Հարություն Ա.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Պայթուցիկ նյութեր կամ սարքեր անօրինական պահելը, տեղափոխելը և իրացնելը) մեղադրանքով: