
Ի՞նչ ցուցանակ են քաղաքացիները տեղադրել երեկվա վրաերթի վայրում

Երեկ ուշ երեկոյան Պարոնյան-Լեո հատված, ուր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի մասնակցությամբ վրաերթի հետևանքով մահացել էր 29-ամյա հղի Սոնա Մնացականյանը, քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու փափուկ խաղալիքներ էին տանում:
Այսօր այդ նույն վայրում հայտնվել է «Նիկոլ, մարդասպան» վերտառությամբ ցուցանակ: