Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին գրառում է արել թիվ 1 համասարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։
Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում. Վահրամ Դումանյան:
Մայիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած:
Քաղաքացիները սրճարաններից ու պատշգամբներից ողջունում են քայլերթով փողոցն անցնող Հանրապետականներին:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը:
Armenia First–ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում Կարեն Ս. Պետրոսյանը կանցկացնի հատուկ մարզումներ։
Մայիսի 3-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար:
Թերևս, հեռու չէ առաջին սուպերմարդկանց հայտնվելը։ Համաձայն նոր հետազոտության՝ շատերն այնքան լավ են սերտ փոխգործակցում տեխնոլոգիայի հետ, որ պատրաստ են ապրել իրենց գլխում չիպով:
Ժամը 20.10-ին հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 07․00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 07․00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․
2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ: Իսկ այս տարվա ապրիլին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով, 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% և 17.8%-ով:
Նշվում է, որ հանդիպումն իրականացվել է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ գյուղերի գազասպառողների, «Սեգազ» ՍՊԸ-ի, «Սեր Գրիգ» ՍՊԸ-ի, «Էկոտոմատո» ՍՊԸ-ի և հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբետ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:
Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին:
Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:
Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կենդանաբանական այգու նոր հաստիքացուցակը ներկայացվել է հաստատման Երևանի քաղաքապետին: Ըստ նոր կառուցվածքի՝ այգին պետք է ունենա երկու փոխտնօրեն, մեկը՝ գիտական գծով: Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենի մրցույթը՝ հանձնաժողովի նախագահ, այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանի գլխավորությամբ:
Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։
Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 16:00-18:00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ, Վ․Գետաշեն․ Ն․Գետաշեն, Վաղաշեն, Զոլաքար, Աստղաձոր, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է։
Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և երեկոյան, 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 2-ին, ժամը 17.10-ին, Մեծամոր քաղաքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ Անդրանիկ Մանուկյանին, որը հիվանդանոցում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի բնակչի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: