Փետրվարի 15-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր դիմել մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Գ. Ա.-ն և հայտնել, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000թ.ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:
Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։
«Ես ուզում եմ, որ էս իշխանությունը շուտ հեռանա, արտահերթով կլինի, թե ապստամբությամբ կլինի, թե ինչով կլինի, թող շուտ հեռանա»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, թե բացարձակ գոհ չէ իշխանության գործելաոճից:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Փետրվարի 14-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից բերման են ենթարկել 62-ամյա մի տղամարդու:
Փետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիսի Նոր թաղամասի 9-րդ շենքի բնակարաններից մեկը մի տղամարդ է մտել գողություն անելու։ Օպերատիվ խմբերը մեկնեցին հիշյալ թաղամաս ու նախ շրջափակեցին շենքը։
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների՝ Գ.Էմին, Լ.Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի.Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ.Սարյան 2, 4, 20/1, 22 համարների, Տերյան 105 համարի, Մաշտոցի 51 համարի, Թամանյան 3, 5, 10 համարների, Արամի նրբանցքի 5Ա համարի, Լեռ Կամսարի 30/2 և 30/3 համարների, Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի և 1-ին փակուղու, Բաղրամյան պողոտայի 5-19 կենտ և 6-38 զույգ համարների ջրամատակարարումը:
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա:
Հունաստանի Հերակլիոն կղզու համալսարանական հիվանդանոցում 85-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 8 րոպե անց մահացել է:
Ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյան։ Ոստիկանական մեծ ընտանիքի ևս մի անդամ, որը գնաց պատերազմ ու բռնեց անմահության ճանապարհը։
2021թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի 24 և 33 տարեկան երկու բնակչի:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ:
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի պատասխանել է «Արցախպրես» գործակալության հարցին։
Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է:
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ճաքերը շատանում են, երկրաշարժը, իհարկե, ազդել է: Վերանորոգել ենք ճաքերը, փակում ենք, որ ավազ չթափվի, բայց նորից ճաքում է: Մյուս պատերը՝ ոչինչ, բայց որ հիմնական պատերն են ճաքում….»,- ասաց շենքի բնակիչ մի կին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն հիմնական գործողությունները, որոնք պետք է անել երկրաշարժի ժամանակ:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 15-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։
Հայաստանն ակտիվացնում է առևտրական կցորդի ինստիտուտը․ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները՝ սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում կարող են իրենց կապերը և հնարավորություններն օգտագործել ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման:
Փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15։29-ին երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում: Քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր: