Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է:
Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանն օրերս «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում ասել էր՝ հունվարի 1-ից հետո, երբ հանրային տրանսպորտի ուղեվարձի արժեքը փոխվի, տարածաշրջանում այն ամենաբարձրն է լինելու։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Հայկոպ» բազայի ճանապարհին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա, և հնարավոր է՝ այն իրացվում է։
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
֊Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես, ինչի՞ց եք երկնչում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, ու՞մ…էսօրվա Հայաստանի՞…Վաղը կարող է և այն չլինի…»:
Նիստի արդյունքով ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության առաջարկությամբ, ՀՀԿ Մասիսի Երիտասարդական Կազմակերպության նախագահ ընտրվեց Ազա Համբարձումյանը։
Ֆրանսիայում կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում Օռա ռեգիոնում գտնվող Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտել է Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Դիմիտրով գյուղ տանող հատվածում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Toyota»-ն հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և հայտնվել գազատար խողովակի տակ։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հայտնում է shamshyan.com-ը:
«Հայաստանում թթուն հիմնականում պատրաստում են նեխուրով՝ քարավուզով, իսկ մենք չորացած սամիթի պոչերն ենք օգտագործում, նույնիսկ աղաջուրն ենք տարբեր անում։ Հայաստանում թթուն մարինացված է ստացվում, մերն այդպես չէ, մենք բալի թևեր էլ ենք օգտագործում, ինքս ամռանը հավաքել ու չորացրել եմ թթվի համար։ Դե կան, իհարկե, որոշակի գաղտնիքներ, որոնք պատրաստելիս կանայք օգտագործում են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Tiguan, Lexus և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«ՄԻԱՎ-ն ունի անախտանիշ փուլ, որը տևում է 9-10 տարի։ Այսինքն, մարդն օրգանիզմում ունի հարուցիչը, ինքը վարակիչ է, սակայն իրեն առողջ է զգում, բժշկի չի դիմում։ Դա վարակի առումով ամենավտանգավոր շրջանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի բժիշկ, վարակաբան Հրանտ Բաբայանը։
Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նշվում է, որ այսօր նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության:
Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Քրիստոսի փրկությունը շնորհվում է յուրաքանչյուր հավատացյալին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով, իսկ այդ փրկության իրականացումը լինում է մի նոր ընթացքով, որ կոչվում է` վերածնություն ու նոր կյանք: Նախքան ս. խորհուրդների մասին խոսելը հարկ է մի համառոտ ակնարկով ճանաչել, թե ինչպե՞ս կամ ինչպիսի՞ աստիճաններով է կատարվում վերածնությունն ու նոր կյանքի կարողությունը:
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը հայտարարել է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, կանգնած են ժողովրդագրական ճգնաժամի առաջ։
«Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված:
Ժամեր առաջ մի տեղեկություն տարածվեց համացանցում և շատ արագ ֆեյսբուքյան հնարավոր էջերից հեռացվեց: Իսկ տեղեկությունը հետևյալի մասին էր. «Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն այսուհետ կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը»։
Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել էր բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի նախօրեին հայտնի էր դարձել, որ հայ ուժեղագույն ըմբիշները չեն մասնակցելու:
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։
Ամասիայի ոստիկանությունում պարզում են դեպքի հանգամանքները: