Բաժիններ՝

Որևէ լավ գաղափար չի անտեսվելու, դրանք ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում. Գագիկ Ծառուկյան

Ամփոփելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։ Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանը:

«Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ և հետաքրքիր գաղափարներով։ Բոլորին միավորում է նույն ձգտումը՝ ունենալ արդար ու ժամանակակից պետություն։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք թույլ կտան նրանց գաղափարները վերածել իրական ծրագրերի։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած մեր տղաներին։ Մենք արդեն ստեղծել ենք ամուր և ազնիվ ընկերության հիմքերը։

Ինչպես երեկ հայտարարել եմ, որևէ լավ գաղափար չի անտեսվելու։ Դրանք ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, իսկ հեղինակները ստանալու են հնարավորություն անձամբ մասնակցելու աշխատանքներին։

Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ։ Վստահ եմ, որ անհնարինը պարզապես ավելի մեծ ջանք է պահանջում, և ես միշտ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ազգանվեր նախաձեռնության»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031