Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է 7 անձանց, որոնք հոկտեմբերի 10-ին ոստիկանության համազգեստով և դիմակներով մուտք են գործել Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոց ու թալանել այնտեղ գտնվող անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Վիրավորներից մեկին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատմանը և դրա համատեքստում ընդդիմախոսների քննադատությանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը 2025 թ․ հոկտեմբերի 15–16-ին Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում մասնակցել են «Ընտրությունների պաշտպանության թեմայով փորձագետների գլոբալ ժողովին», որը կազմակերպել էր Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA)՝ Կանադայի կառավարության աջակցությամբ։
ԵԱՏՄ երկրներից բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածքում գտնվելու նորմերը մշակվում են, դինամիկան ընթանում է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Խորհրդային գիտնական, այլախող, իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան այս տարվա «Մտքի ազատության» մրցանակը Եվրախոհրրդարանը շնորհեց երկու լրագրողների՝ լեհ-բելառուս Անջեյ Պոչոբուտին և վրացի Մզիա Ամագլոբելիին:
Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը կանվանափոխվի։ Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգում է։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hոկտեմբերի 22-ին ժամը 09։14-ին տեղեկություն է ստացվել, որ Ապագա գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր առանց տարեկան սպասարկման վճարի։
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կույր հեթանոսները կույր չաստվածուհի անվանեցին բախտը, որը մարդու ո՛չ բարությանն է նայում, ո՛չ չարությանը: Չար մարդկանց հաջողությամբ է շրջապատում, իսկ բարիներին ձախորդությամբ տանջում: Ոմանք նաև ճակատագիր են անվանում, ինչը մինչ այժմ ևս երբեմն կրկնում են ռամիկ քրիստոնյաները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կառավարության ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել, որպեսզի հիմքեր ստեղծեր՝ արդարացնելու ընկերությունը խլելու իշխանությունների անօրինականությունները, բացահայտեր ընկերության սեփականատերերի ու նախկին ղեկավարների չարաշահումները, վարկաբեկեր նրանց ու ցույց տար, որ թալանել են սպառողներին, նրանց հաշվին միլիոններ են աշխատել, միտումնավոր անվտանգային խնդիրներ են ստեղծել սպառողների համար։
ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի կտրուկ նվազման արդյունքում արևային էներգիան դարձել է Թուրքիայի համար ամենաէժան էլեկտրաէներգիայի աղբյուրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Միջազգային էներգետիկ վերլուծական կենտրոն «Ember»-ի զեկույցի համաձայն՝ վերջին տարիներին Թուրքիայում քամու էլեկտրակայանների կառուցման արժեքը նվազել է 40 տոկոսով, իսկ արևային կայաններինը՝ 77 տոկոսով։ Այս միտումը հանգեցրել է նաև արտադրության ընդհանուր արժեքի նվազմանը․ արևային էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել […]
Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Անշարժ գույքի գործարքները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն, Հայաստանում հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը որոշել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ անել և կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Եվ այս համատեքստում պատգամավորների թիրախում է Մայր աթոռին պատկանող «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաալիքը։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են թանգարան-ինստիտուտից:
2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (քաղաք Արմավիր, Հանրապետության 14) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ արտադրատեսակներից մեկի արտադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 16-19ը Կիպրոսում մասնակցել է ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին,որին ներկա էին 29 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։