Բաժիններ՝

Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

Այսօր` ուշ երեկոյան և գիշերը, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Այսօր և առաջիկա երկու օրերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրությունում։

Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +5-ից +7, գիշերը` +1-ից +3 աստիճանի սահմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031