Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել:
Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է:
«Արսեն Թորոսյանի փոխարեն պատասխան ես տալո՞ւ». անհետ կորածի հարազատը՝ Նաիրի Սարգսյանին
«Արա, գայիք Հադրութ… էսքան ոստիկանններ ինչի՞ եք բերել». Արսեն Ղուկասյան
«Պատճառն էլ չգիտեմ, քանի որ անձամբ ես այդ բանակցություններին, պրոցեսին չեմ մասնակցում: Անցած պրոցեսին 5 հոգի Գյումրիից գերի վերադարձավ, հիմա 3 հոգի են մեր մարզից, այսինքն՝ 54 հոգի դեռ կան մեր մարզից, այն 62 հոգուց, որոնք ՄՈԲ-ից հայտնվել էին գերության մեջ»:
Իսկապես հանրության լայն շրջանակներում քննարկվում է այս հարցը, և ինձ համար խնդրահարույց է այն ձևակերպումն այս նախագծով ենթադրվող փոփոխությունների, որ արդյունքում ստացվում է, թե իբր այդ նախագծով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ԳԱԱ-ն լուծարել: Միանգամից ասեմ, որ ԳԱԱ-ն հայ ժողովրդի, հայ գիտական մտքի սիմվոլն է, և ես բացառում եմ, թե՛ այս իշխանությունը, թե՛ մեզանից հետո եկող որևէ իշխանություն երբևէ համարձակվի ձեռք բարձրացնել Ակադեմիայի վրա:
Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով:
Անհետ կորած զինծառայողի մոր ինքնազգացողությունը վատացավ
Բախում՝ ոստիկանների ու անհետ կորած զինծառայողների հարազատների միջև
Տեղյակ են եղել, որ երեխեքը շրջափակման մեջ են, ոչինչ չեն արել, որ հանեն. անհետ կորած զինծառայողի ծնող
Գորիսից Արտավազդ Խաչատրյանը մեկն է այն ծնողներից, որը մոտ 4 ամիս տեղեկություն չունի իր տղայից: Անհետ կորած զինծառայողի հոր խոսքով՝ հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիի տարածքից 7 հոգի են փրկվել, եղել են վիրավորներ՝ մեկ տասնյակից ավելի, որոնց իր տղան փրկել է: Ինքն է գտել վիրավորներին, խոսել է նաև 7 փրկվածներին հետ, բայց մինչև հիմա անորոշության մեջ է: Նրա խոսքով՝ մեկ մարդ է տեսել, թե տղան մահացել է, բայց դա ոչ հավանական է:
Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։
Լարված իրավիճակ կառավարության դիմաց. անհետ կորածների հարազատները փողոց են փակել. ՈՒՂԻՂ:
2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ավարտից անցել է ավելի քան 3 ամիս, ու ամեն անգամ կառավարության դիմաց հավաքվող անհետ կորած զինվորների հարազատները նոր մանրամասներ են ներկայացնում պատերազմի ընթացքում ու ավարտից հետո տեղի ունեցածի մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև զորավարժանքներից խուսափելուն օժանդակելու դեպքեր:
Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ինչից հետո ծնողներից մի քանիսը հանդիպել են վարչապետի աշխատակազմի հետ:
«Որ մի ծնողին խոսացնում ես՝ աֆիցերը փախած ա: Կոնկրետ իմ երեխու աֆիցերը փախած ա եղել, բայց ես էդ աֆիցերի հետ խնդիր չունեմ, իմը իմ երեխան ա, իմ ձագին բերեն-տան, ես թքած ունեմ սաղի վրա՝ ով ա փախել, ով չի փախել: Թող մեր երեխեքին ճարեն: Մենք նպատակ չունենք՝ աֆիցեր դատենք, թող էդ աֆիցերներին բերեն, մեր երեխեքի տեղն ասեն, մեր խնդիրն էդ ա»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը:
Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, ինչպես նաև գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:
Բոլոր տեղերում էլ թերություններ կան, բոլոր բնագավառներում թերացումներ կան, ես ծնողների կողմից այդ թերացումները պետք է գտնեմ, բոլորի հետ միասին գտնենք ու վերահսկենք. ես պետական մակարդակի վրա լծակներ ունենամ, որ վերահսկեմ, աշխատենք այդ թերացումները վերացնել:
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Այս անգամ անհետ կորածների ծնողների հետ Կառավարություն էին եկել նաև անհետ կորած զինծառայողների երեխաները՝ ձեռքներին իրենց հայրիկների վերադարձի մասին պաստառներ:
Այսօր կառավարության դիմաց նաև փոքրիկ Դավիթն էր՝ իր անհետ կորած հայրիկին հետ բերելու պահանջով: Դավիթի հայրը 10 տարի Էջմիածնի N զորամասում է աշխատել, իսկ որոշ ժամանակ առաջ էլ ընտանիքի անդամները, Դավիթի տատիկի՝ տիկին Կիմայի խոսքով, գերության մեջ հայտնված 13 տղաների մասին մի տեսանյութում ճանաչել են Դավիթի հայրիկին, բայց այժմ հաստատված չէ՝ նա գերության մե՞ջ է, թե՞ ոչ:
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո անցել է ավելի քան 3 ամիս, սակայն Ադրբեջանում դեռևս հայ գերիներ ու անհետ կորածներ կան: Անհետ կորած զինծառայողների հարազատներն այլևս հանդիպում չեն պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ, որովհետև վստահություն ունեն, թե որևէ գործուն քայլ չեն ձեռնարկելու, քանի որ այս ամիսների ընթացքում չեն ձեռնարկել:
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կառավարության դիմաց պնդում էին, թե իշխանությունն անգործության է մատնված: Նրանց խոսքով՝ եթե անհետ կորածների շարքում լիներ պետական որևէ մարմնի ղեկավարի երեխա, ապա իշխանությունը քայլեր կձեռնարկեր:
Էդ խմբի երեխեքից մոտ 30 մարմին են թարմ խփված տվել հետո մեզ: Տեսել եք՝ ինչ վիճակում են, չնայած չէ, դուք երևի չեք տեսել էդ մարմինները: Ջնջիլը վզին գցած են հետ տվել, կներեք: Եթե էս ղեկավարությունը՝ ՊՆ ա, ՊԲ ա, ով որ ա՝ գործողություն կատարեր, ինչ-որ քայլեր կատարեր, թեկուզ ռազվեդկա ուղարկեր, ինչ ուզում ա լինի, էսօր էդ երեխեքը կարային ողջ-առողջ տունը լինեին: Ի՞նչ արեցին: Չարեցին: Թուրքերը գտան, խփեցին, սպանեցին, ամեն ինչ արեցին, բերեցին, ասեցին՝ «առեք ձեր երեխեքին»»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Մենք ղեկավարություն չունենք. անհետ կորած զինծառայողի հարազատ
2021թ փետրվարի 4-ից 10-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ։
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոց փոխանցելու հերթական փորձը:
Սահմանամերձ համայնք լինելը պետք է դառնա ոչ թե թերություն, այլ առավելություն. Փաշինյան:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն: