Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 18-ին: Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու:
Նորվեգիայի Հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված հայտարարության մեջ:
Արամավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներն այսօր ի դժգոհություն էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։
Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու, հայկական ավիացիայի նվիրյալ Նավիկ Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ցավով տեղեկացրել է նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2022թ. հունիսին աշխատավարձ ստացած գրանցված աշխատողների թիվը
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 22-ին ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք. Կապան):
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:
Հուլիսի 21-ին ժամը 20.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ:
Արդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հուլիսի 21-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։
Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ «Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և բուսածածկույթ՝ մոտ 7000 քմ:
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Մելիք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Եգիպտոսի իշխանությունները առաջին անգամ փողոցներում լուսանկարման և տեսանկարահանման համար կանոններ են մշակել։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 16-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում տվեց 33-ամյա մի կին: Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Շիրակացու փողոցում նրա ձեռքից հափշտակել էր դրամապանակը, մեջը` գումար և բանկային քարտ:
Տոկիոյում կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճը հուլիսի 21-ին կհաղթահարի 30.000–ի նշագիծը: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին: Այսպիսով, կնորացվի բացարձակ առավելագույնը համավարակն սկսվելու պահից ի վեր, որը սատմանվել է փետրվարի 5-ին: Այն ժամանակ մայրաքաղաքային տարածաշրջանում մեկ օրում հայտնաբերվել էր քովիդի 21.000–ից ավելի դեպք:
Հուլիսի 20-ին, ժամը 05.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Կամո Ք.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.1-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Դրախտում Ադամն ու Եվան պարուրված էին լուսեղեն զգեստներով, սակայն մեղանչումից հետո նրանց պարուրող լույսն անհետացավ, և նրանք տեսան, որ մերկ են: Մերկությունը ծածկելու համար առաջին մարդիկ, թզենու տերևներն իրար կարելով, գոգնոց շինեցին` իրենց մերկությունը ծածկելու համար (Ծննդ. 3.7):
Հուլիսի 20-ին 30 տարվա ընթացքում ռեկորդային տապ է արձանագրվել Շվեդիայի հարավում, ջերմաչափն այնտեղ ցույց է տվել Ցելսիուսի 35,3 աստիճան: Հուլիսի 21-ին այդ մասին հայտնել է Շվեդիայի հեռուստատեսությունը:
Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալներ, երթևեկության վերաբերյալ միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները։ […]
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մինէներգո» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Կանանց մեկամսյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին։ Ֆեյսբուքյան իր էջում ներկաներին նա այդպես էր ներկայացրել: Տվյալ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանի՝ կանանց ուղղված հրապարակային խոսքը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ այդ օրերին:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Ս.Խանզադյան, Սարյան 1-ին նրբանցքի, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ թաղամասի 1-4 փողոցների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ 1-15, Ավանգարդ 5-րդ թաղամասի 1-16 համարների ջրամատակարարումը: