Տոկիոյում քովիդի դեպքերի օրական աճը գերազանցել է 30.000-ը. Kyodo
Տոկիոյում կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճը հուլիսի 21-ին կհաղթահարի 30.000–ի նշագիծը: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին: Այսպիսով, կնորացվի բացարձակ առավելագույնը համավարակն սկսվելու պահից ի վեր, որը սատմանվել է փետրվարի 5-ին: Այն ժամանակ մայրաքաղաքային տարածաշրջանում մեկ օրում հայտնաբերվել էր քովիդի 21.000–ից ավելի դեպք:
Վերջին շաբաթում Ճապոնիայում կտրուկ արագացել է կորոնավիրուսի տարծման տեմպը: Իշխանությունները կարծում են, որ երկրում սկսվել Է ախտահարման յոթերորդ ալիքը:
Հուլիսի 20-ին երկրում օրական աճը նորացրել է բացարձակ առավելագույնը եւ կազմել ավելի քան 152 հազար դեպք: Չնայած կորոնավիրուսի շարունակվող տարածմանը, իշխանություններն այս պահին ոչ մի կարգի սահմանափակումներ չեն պլանավորում:
Ըստ որում մարդկանց կոչ են անում ակտիվորեն անցնելու խթանիչ պատվաստումը եւ պահպանելու նախազգուշության տարբեր միջոցները, ներառյալ դիմակներ կրելը եւ հականեխիչների օգտագործումը: Դրա հետ մեկտեղ քաղաքացիների ավելի քան կեսը, NHK-ի հարցման համաձայն՝ հանդես է գալիս սահմանափակումներ մտցնելու օգտին՝ հիվանդացության աճի դեմ պայքարի համար:
Համավարակի սկզբից Ճապոնիայում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 10,5 միլոն մարդ, շուրջ 31,5 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: