Հրդեհ է բռնկվել Կարմիր Շուկա համայնքի տարածքում

Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել` ժամը 14:30-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Տեսանյութեր

Լրահոս