Բաժիններ՝

Տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով փաթեթ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 18-ին: Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով:

Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031