
Սիս գյուղի տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 22-ին ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի Մխիթար Սպարապետի փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են հյուրասենյակի և ննջասենյակի փայտե հատակները՝ 46 քմ, կահույքը՝ մասամբ: