
Շվեդիայում արձանագրել են ռեկորդային տապ 30 տարվա ընթացքում

Հուլիսի 20-ին 30 տարվա ընթացքում ռեկորդային տապ է արձանագրվել Շվեդիայի հարավում, ջերմաչափն այնտեղ ցույց է տվել Ցելսիուսի 35,3 աստիճան: Հուլիսի 21-ին այդ մասին հայտնել է Շվեդիայի հեռուստատեսությունը:
«Դա ամենաբարձր ջերմաստիճանն է վերջին 30 տարվա ընթացքում, նման ցուցանիշներ հնարավոր Է եղել տեսնել սոսկ 1992 թվականին»,- պարզաբանել է օդերեւութաբան Տուրա Թոմասդոտիրը:
Այն ժամանակ ջերմաչափը կանգ է առել 35,2 աստիճան նշագծի վրա: Օդերեւութաբանների նախնական գնահատմամբ՝ հուլիսի 21-ին ջերմաստիճանի ռեկորդը կրին կգերազանցվի:
Սպասվում է, որ շոգը կմեղմանա սոսկ հուլիսի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: