Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեկտեմբերի 9-ին էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ԱԺ-ն Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ից ձեռք է բերել ԱԺ բակում Ամանորին նվիրված՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով միջոցառման կազմակերպման ծառայություններ, պայմանագրի գինը՝ 9 միլիոն 333.333 դրամ։ Գումարի շրջանակում այս ԱՁ-ն իրականացրել է Ազգային ժողովի այգու ամանորյա ձևավորում և տոնական համերգային ծրագրի կազմակերպում, խաղավար-էլֆ և տոնական այլ կերպարների առկայություն։
Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
2023 թվականի տարեվերջին, երբ ամփոփում էինք հաշվետու տարում ՀՀ պաշտպանության նախարարության, նախարարի աշխատանքը կամ համագործակցությունը լրատվամիջոցների հետ, գրել էինք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ըստ էության, միայն Դավիթ Տոնոյանն է ՀՀ պաշտպանության նախարարի կարգավիճակում ասուլիսային կամ ճեպազրուցային տարբերակով պահպանել շփումը լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին, և նրա պաշտոնանկությունից հետո այս «կանոնը» չի պահպանվել ո՛չ Վաղարշակ Հարությունյանի, ո՛չ Արշակ Կարապետյանի, և դրանից հետո մոտ 2 տարի՝ ո՛չ էլ Սուրեն Պապիկյանի օրոք:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը հերթական նախագիծն է բերել Կառավարություն, որով հերթական անգամ արտոնություն տրվեց այդ ծառայության աշխատողներին։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Թեթև դեպքերում լինում է գլխացավ, 1-2 անգամ փսխում, վատ ինքնազգացողություն, տնային պայմաններում կարող են պայքարել՝ օգտագործելով C վիտամինով հարուստ սնունդ, հեղուկ, հանգստացնող դեղորայք։ Այս ամենից հետո, եթե վիճակը չի լավանում, անմիջապես պետք է դիմել բժշկի։
ՀՀ ՆԳՆ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որն իր մեջ կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ ամանորյա տեսանյութ է հրապարակել։
Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 22:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։
«FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ պատճառը խիտ մառախուղն է։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է:
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Երևանում դեկտեմբերի 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:
Գագոն քեզ ի՞նչ ա ասում… թագուհիս. Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
Լամարա Մանուկյանը նաև ասաց, որ այսօր կորոնավիրուսն ու շնչառական վիրուսները նույն ընթացքն ունեն, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակումն ինչ-որ առումով անհիմն է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում, Թալինի տարածաշրջանում մառախուղ է: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում բուք է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։